Տեսահոլովակի պրեմիերա․ Mimod-«Դե տուր» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տեսահոլովակի պրեմիերա․ Mimod-«Դե տուր»


Գարիկ Պապոյանի Mimod նախագիծը նոր է, բայց արդեն ներկայացնում է իր երրորդ երգը։ Անսովոր անունով ու երգացանկով խմբի նորույթը «Դե տուր» լիրիկական տեսահոլովակն է։ Այս անգամ շեշտը դրվել է ոչ թե վառ կերպարների (եթե հաշվի չառնենք, որ Լյուսին գլխին թղթե պարկ է կրում) եւ գույների վրա, այլ բառերի, իսկ Գարիկն ու Լյուսին (Լուսինե Աղաբեկյան) երգը կատարում են տանիքից։

Երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Գարիկ Պապոյանն է, գործիքավորումը եւս կատարել է Գարիկը։

 
 Ամռանը Գարիկ Պապոյանը հայտարարեց Mimod խմբի ստեղծման մասին, որի կազմում առաջին՝ «Չկա» տեսահոլովակը ներկայացրեց օգոստոսի 5-ին։ Նորաստեղծ խումբը, որի մեներգչուհին Լյուսին է, միանգամից աչքի ընկավ անսովոր ռիթմերով ու վառ գույներով։