«Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը ընդունում ՝ դիմում-հայտեր տարբեր դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը ընդունում ՝ դիմում-հայտեր տարբեր դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում




Հայաստանը միացել է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Մշակույթ» ենթածրագրին, որն աջակցում է մշակութային և ստեղծարար ոլորտների լայն շրջանակ, այդ թվում՝ճարտարապետություն,մշակութային ժառանգություն,դիզայն,գրականություն և տպագրություն,երաժշտություն և կատարողական արվեստներ:

«Ստեղծագործ Եվրոպա»-ն Եվրոպական միության ծրագրերից է, որն ուղղված է ստեղծագործական, մշակութային և տեսալսողական ոլորտների աջակցությանը: Ստեղծագործ Եվրոպա 2021-2027 ծրագրի բյուջեն 2,44 միլիարդ եվրո է և կառավարվում է Եվրոպական Հանձնաժողովի կողմից Կրթության և մշակույթի գործադիր գործակալության միջոցով:

«Ստեղծագործ Եվրոպա»-ն ֆինանսավորում է տարատեսակ ծրագրեր, որոնք աջակցում են մշակութային բազմազանությանը և արձագանքում մշակութային, ինչպես նաև ստեղծագործական ոլորտների կարիքներին ու մարտահրավերներին: 

 Ծրագրի հիմնական նպատակներն են՝պաշտպանել, զարգացնել և խթանել եվրոպական մշակութային և լեզվական բազմազանությունն ու ժառանգությունը:Բարձրացնել մշակութային և ստեղծագործական ոլորտների, մասնավորապես տեսալսողական հատվածի մրցունակությունը և տնտեսական ներուժը: 

 Մշակույթ ենթածրագրերը խրախուսում են մշակութային կազմակերպությունների և արվեստագետների համագործակցությունն ու փոխանակումները ինչպես Եվրոպայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ծրագրի նպատակներն են. խթանել գեղարվեստական ստեղծագործությունը և նորարարությունը, աջակցել եվրոպական բովանդակության տարածմանը ողջ Եվրոպայում և նրա սահմաններից դուրս, օգնել արվեստագետներին գտնել ստեղծագործելու և ներկայանալու հնարավորություններ առկա սահմաններից այն կողմ և խթանել Եվրոպական մշակույթի ու ստեղծագործական սեկտորների թվայնացմանը:

Մշակույթ ենթածրագրի ֆինանսավորման հնարավորությունները և դրամաշնորհային ծրագրերն այս պահին ընդունում են դիմում-հայտեր, որոնց շրջանակներում ֆինանսավորման կարող են դիմել ինչպես կազմակերպություններ, այնպես էլ անհատներ: Ծրագրերի հետ կապված հարցերի, մանրամասների, դիմելու ընթացքի, անհրաժեշտ փաստաթղթերի և այլ մանրամասների, ինչպես նաև խորհրդատվության համար կազմակերպությունները և անհատները կարող են դիմել «Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ»: 

 Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը: