Փերիս Հիլթոնը երկրորդ անգամ մայր է դարձել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Փերիս Հիլթոնը երկրորդ անգամ մայր է դարձել



2023 թվականը առանձնահատուկ տարի դարձավ Փերիս Հիլթոնի համար։ Հունվարի 16-ին նա նշեց իր առաջնեկի՝ Ֆենիքս Բարոն Հիլթոն Ռեյում անունով տղայի ծնունդը, եւ ընդամենը մի քանի ժամ առաջ Փերիսն Instagram-ում իր՝ 25,5 միլիոն երկրպագուների հետ կիսեց կյանքի եւս մեկ կարեւոր իրադարձություն. նա այժմ երկու երեխաների մայր է։

 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Paris Hilton (@parishilton)


«Շնորհակալ եմ իմ աղջնակի համար»,-Հիլթոնը մակագրել է իր վերջին գրառումը, որտեղ ներկայացված է աղջկա գեղեցիկ զգեստ՝ համապատասխան լեգինսներով: Լուսանկարում Փերիսը բացահայտել է նաեւ դստեր անունը։ Նա, կարծես թե, որոշել է նորածնին անվանել իր խորհրդանշական քաղաքի՝ Լոնդոնի անունով:

Ամենայն հավանականությամբ Հիլթոնի դուստրը լույս աշխարհ է եկել մի քանի օր առաջ։ Երբ Ֆենիքսը ծնվեց, Փերիս Հիլթոնը եւ նրա ամուսինը՝ Քարթեր Ռեյումը, սպասեցին մոտ ութ օր, մինչ ուրախալի նորության հանրայնացումը: