Նեյմարն ու բրազիլացի մոդել Բյանկարդին բաժանվել են - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նեյմարն ու բրազիլացի մոդել Բյանկարդին բաժանվել են




Բրազիլացի մոդել և բլոգեր Բրունա Բյանկարդին հայտարարել է, որ այլևս հարաբերությունների մեջ չէ սաուդյան «Ալ-Հիլալի» ֆուտբոլիստ Նեյմարի հետ։

Հոկտեմբերի 7-ին զույգը դուստր է ունեցել։ 31-ամյա ֆուտբոլիստը որդի ունի նաև նախկին ընկերուհուց՝ Կարոլինա Դանտասից։

«Այս պահին ես ոչ մեկի հետ հարաբերությունների մեջ չեմ։ Մենք Մեվիի ծնողներն ենք, և դա այն ամենն է, ինչ կապում է մեզ»,-ասել է աղջիկը սոցցանցում։

Հոկտեմբերի 18-ին Նեյմարը ծանր վնասվածք էր ստացել ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի՝ Ուրուգվայի դեմ խաղում (0:2): Հարձակվողի մոտ ախտորոշվել է ձախ ծնկի խաչաձև կապանի և մենիսկի պատռվածք։

Սաուդյան Արաբիայի 2023/24 առաջնությունում 31-ամյա Նեյմարը մասնակցել է 3 խաղի և կատարել 2 գոլային փոխանցում։