Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է. ի՞նչ է պատահել դերասանին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է. ի՞նչ է պատահել դերասանին




Հայտնի դերասան Միխայիլ Բոյարսկին շտապ հոսպիտալացվել է Սանկտ Պետերբուրգում։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։ Նրա որդու՝ Սերգեյի խոսքով՝ դերասանը սրտի կաթված է ստացել։ «Այսօր նա արդեն իրեն լավ է զգում, հեռախոսով խոսեցի, ձայնը ուրախ էր, հիմա սովորական պալատում է»,-պատմել է նա։

Թատրոնի եւ կինոյի 73-ամյա դերասանը վատ էր զգացել երկուշաբթի՝ նոյեմբերի 27-ին։ Բժիշկների որոշմամբ նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Այնտեղ նրա վիճակը կայունացել է, սակայն, ըստ «112»-ի, սրտի ռիթմի խանգարումները մնացել են։

Երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 28-ին, արտիստին տեղափոխել են սովորական բաժանմունք, որտեղ բժիշկները շարունակում են հսկել նրան։

Լուսանկարը՝ Александр Демьянчук / ТАСС)