Ֆիթնես, հետույքներ եւ Instagram. ինչպես են մարզումները սեքսուալացվում սոցիալական ցանցերում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ֆիթնես, հետույքներ եւ Instagram. ինչպես են մարզումները սեքսուալացվում սոցիալական ցանցերում




Այն հրապարակումները, որոնցում կանայք ներքնազգեստով են, 54%-ով ավելի հաճախ են հայտնվում սոցիալական ցանցերում: Մերկ տղամարդկանց լուսանկարները 28%-ով ավելի տարածված են։ Սա ազդում է բովանդակություն ստեղծողների հրապարակումների տեսքի վրա, գրում է El Pais-ը։

Մի քանի ամիս առաջ Լաուրա Կումմերլեն փորձել է նոր մոտեցում ցուցաբերել Instagram-ի իր էջում։ Նա արդեն մի քանի տարի հրապարակում էր ֆիթնես մարզումներ, ուստի վարժությունները նորություն չէին: Բայց այս անգամ լուսանկարի ռակուրսն այլ էր. այն, ուղղակիորեն, կենտրոնացած էր նրա հետույքի վրա՝ սեքսուալացնելով ամբողջ արդյունքը:

Այն, ինչ տեղի ունեցավ հետո, ոչ ոքի համար անակնկալ չեղավ, բացի Կումմերլեից: Նրա գրառումն ունեցել է շատ դիտումներ, ավելացել են մեկնաբանությունները եւ եկամուտները։ «Իմ ծրագրերի վաճառքը եւ մասնավոր դասերի պահանջարկը կտրուկ աճել են»,-ասում է նա,-«Ես նկատեցի, որ այլ հեղինակներ սեքսուալացնում են իրենց մարմինները: Կարծում էի, որ այդպես նրանք ինչ-որ ուշադրություն են փնտրում, բայց հետո հասկացա, որ դա, պարզապես, կապված է վաճառքի հետ»:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Laura Kummerle, PT, DPT, OCS (@paradigmofperfection)


Սոցիալական մեդիան նախընտրում է թեթեւակի սեռականացված բովանդակությունը: Սա նորություն չէ, բայց մտածելու տեղիք է տալիս։ Սեքսը վաճառվում է, եւ, ի վերջո, Instagram-ը մեծ շուկա է։ Սեքսուալացումն ազդում է բոլոր օգտատերերի վրա, սակայն կան ոլորտներ, որտեղ դա ավելի ակնհայտ է։

Բաղադրատոմսերի, ճանապարհորդությունների եւ գրքերի մասին էջերում մարմինը ցուցադրելը երկրորդական դեր է խաղում: Բայց վարժությունների եւ սպորտային բովանդակության մեջ, դա շատ ավելի տարածված բնույթ է կրում: Արդյունքում ձեւավորվել է մի միտում, որը վերջին շրջանում գնալով վատանում է: Խոսքը ֆիթնեսի ինդուստրիայի սեքսուալացման մասին է։

Algorithm Watch ոչ պետական կազմակերպության վերլուծաբան Նիկոլաս Կայզեր-Բրիլը փորձ է անցկացրել, որի ընթացքում վերլուծել է 2400 լուսանկար։ Նա պարզել է, որ ներքնազգեստով կամ բիկինիով կանանց լուսանկարներ պարունակող գրառումները 54%-ով ավելի հաճախ են հայտնվում լրահոսում։ Մերկ տղամարդկանց լուսանկարներով գրառումները 28%-ով ավելի հաճախ են հայտնվում թարմացվող էջերում։ Եվ հաակառակը՝ եթե լուսանկարները պարունակում են ուտելիքներ կամ բնապատկերներ, ապա մոտ 60%-ով ավելի քիչ հավանական է, որ դրանք հայտնված լինեն նորությունների հոսքում:

«Գուցե շատերը նախընտրում են ավելի շատ սեքսուալ բովանդակություն կամ նման բաներ»,-խոստովանում է նա,-«Բայց միայն դա չէ. Նման համակարգերը շատ դժվար է ստուգել, բայց ալգորիթմն այս հարցում իր դերն ունի։ Instagram-ը գրաքննում է պոռնոն, երբ այն հայտնաբերում է, բայց այն անմիջապես չի երեւում: Եվ այդպես, նոր օգտատերերի մեծ մասը տեղադրում են այս տեսակի բովանդակություն՝ արագ հետեւորդներ ձեռք բերելու համար: Այնուհետեւ նրանք ջնջում են լուսանկարները եւ վաճառում հաշիվները Socialtradia.com-ի նման ալիքներով»։

Սոցիոլոգ Կարոլինա Արեն ասում է, որ սոցիալական ցանցերի սեքսուալացումը լավ բան է: Սոցիոլոգը կարծում է, որ այդպես մարդը կարող է մեծացնել իր հնարավորությունները, վերահսկել սեփական մարմինը եւ ինքն իրեն ներկայացնել աշխարհին։