Վարդանյան եղբայրները հանդես կգան Ամանորյա կրկեսային աննախադեպ շոու-ծրագրով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վարդանյան եղբայրները հանդես կգան Ամանորյա կրկեսային աննախադեպ շոու-ծրագրով




Ուզո՞ւմ եք հայտնվել կախարդանքի եւ հեքիաթների աշխարհում, ուրեմն ժամանակն է դիտելու «MAGIC CRYSTAL»-ը՝ Վարդանյան եղբայրների Ամանորյա կրկեսային նոր շոու-ծրագիրը։

Վարդանյան եղբայրներից բացի հետաքրքիր ակրոբատիկ համարներով կներկայանան կրկեսի այլ աստղերը եւս՝ ձեռնածուներ, ծաղրածու, տրապիզիստներ, լարախաղաց, դանակ նետողներ եւ աճպարարներ։

«MAGIC CRYSTAL» (« Կախարդական բյուրեղ») շոուն հագեցած եւ գունեղ է, ներկայացնում է մի քաղաքի պատմություն, որտեղ բյուրեղն իրենց երջանկության հիմքն է, բայց մի օր հարկավոր է լինում պայքարել դրա համար։

Պատմությունը բյուրեղապակյա քաղաքի բնակիչների հետ պատահում է Ամանորի գիշերը։ Չար կախարդը գողանում է կախարդական բյուրեղը, որը մարդկանց տոնական տրամադրություն է բերում։

Այս քաղաքի երկու բնակիչներ՝ մնջախաղացը եւ բարի կախարդը մեկնում են վտանգավոր ճանապարհորդության, որ վերադարձնեն երջանկությունը բոլոր բնակիչներին եւ փրկեն տոնը:

Կրկեսային ցուցադրությունները կլինեն «Հրազդան» մարզադաշտի մոտ ՝ դեկտեմբերի 22-ից մինչեւ հունվարի 7-ը, ամեն օր ժամը 14:00-ին և 18:00-ին։