Կայացավ «Տարվա երգ» մրցանակաբաշխությունը. կարմիր գորգը, աստղային կերպարներն ու մրցանակակիրները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կայացավ «Տարվա երգ» մրցանակաբաշխությունը. կարմիր գորգը, աստղային կերպարներն ու մրցանակակիրները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ




Շքեղ կարմիր գորգ, բարձր տրամադրություն ու աստղային հրավառություն. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ արդեն ավանդական դարձած «Տարվա երգ» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը: Այն այս տարի հոբելյանական էր եւ նվիրված «Արմենիա TV»-ի 25-ամյակին։



Որո՞նք են տարվա՝ ամենից շատ լսված երգերն ու դիտված տեսահոլովակները: Ովքե՞ր են դրանց կատարողները: Այդ ամենը պարզ դարձավ մոտ 3 ժամ տեւած համերգային շոուի ժամանակ, որը վարում էին Նազենի Հովհաննիսյանը, Ներսես Ավետիսյանը, Իվետա Մուկուչյանը եւ Գարիկ Պապոյանը:



«Պատահական չէ, որ այս անգամ մրցանակաբաշխությունն անցկացվում է այստեղ՝ Հայաստանում: Այս երկու՝ ջերմ ու կարեւոր իրադարձությունները բոլորիս մեկտեղել են այստեղ, եւ, իհարկե, բոլորին՝ տարիների գործունեություն ծավալող արտիստներին եւ նոր սերնդի ներկայացուցիչներին, միավորել է ձեր սերը»,-նշեցին հաղորդավարները:



Մրցանակաբաշխությունում ընդգրկված էին տարվա ընթացքում ստեղծագործական ակտիվությամբ աչքի ընկած եւ YouTube-ում ամենաշատ դիտումներ հավաքած արտիստները, որոնք պարգեւատրվեցին մրցանականերով։ Հնչեցին թե արդեն աստղային, թե իրենց քայլերը նոր սկսող, բայց ակնթարթային հաջողություն գրանցած կատարողների անուններ:



«Տարվա երգ» մրցանակը ստացան Սոֆի Մխեյանը, Արմենչիկը, Արամեն, 3.33-ը, Նունե Եսայանը, Էրիկը, Ներսիկ եւ Արաբո Իսպիրյանները, Արտաշ եւ Գրիշա Ասատյանները, Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը, Արման Հովհաննիսյանը, Արկադի Դումիկյանը, Արմենչիկը, Project LA-ը, Արամ MP3-ն, Արփին, Իվետա Մուկուչյանը, Արտեմ Վալտերը, Գարիկն ու Սոնա Ռուբենյանը, Արսեն Շախունցը, «Արցախի ձայները», Սոնան, Արա Մարտիրոսյանը, Դավիթ Գրեգն ու Ռաֆը, Սարո Թովմասյանը եւ այլք։ Մրցանակաբաշխության հատուկ հյուրը Թաթա Սիմոնյանն էր: Հատուկ արարողությանը ելույթ ունենալու եւ մրցանակ ստանալու համար Հայաստան էին ժամանել նաեւ վրացական «Բրավո Մետեխի» խումբը, Ավրաամ Ռուսսոն ու հույն երգիչ Ալեքսանդրոս Տսոպոզիդիսը, որոնք հայ հանդիսատեսին ջերմացրին հայերեն կատարումներով:



««Արմենիա» TV-ի 25 տարիների ընթացքում հեռուստաընկերության մշտական ուղեկիցը եւ եթերի կարեւոր բաղադրիչը եղել է երաժշտությունը։ «Տարվա երգ» համերգային նախագիծը հոբելյանական է, եւ այս տարի նվիրված է «Արմենիա» հեռուստաընկերությանը, որն իր եթերում մշտապես հեռուստադիտողին է ներկայացնում որակյալ երաժշտություն եւ հարթակ հանդիսանում երիտասարդ կատարողների համար։ Այս տարիների ընթացքում մենք ներկայացրել ենք հեռուստաձեւաչափեր, որոնք շատ տաղանդավոր երիտասարդների համար ճանապարհ են հարթել դեպի երաժշտական աշխարհ»,-նշեց հեռուստաընկերության PR ղեկավար Հայկուհի Ասատրյանը։



Մրցանակաբաշխությունը հագեցած էր լուսային եւ գունային շքեղ լուծումներով ու պարային հետաքրքիր բեմադրություններով։ NEWS.am STYLE-ը ներկայացնում է կարմիր գորգի կերպարները, իսկ տեսանյութում կգտնեք նաեւ համերգի մանրամասները:































Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am STYLE/