Հույն երգիչ Ալեքսանդրոս Տսոպոզիդիսի, վրացական «Բրավո Մետեխի»-ի եւ Ավրաամ Ռուսսոյի հայերեն կատարումները՝ «Տարվա երգ» մրցանակաբաշխության ժամանակ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հույն երգիչ Ալեքսանդրոս Տսոպոզիդիսի, վրացական «Բրավո Մետեխի»-ի եւ Ավրաամ Ռուսսոյի հայերեն կատարումները՝ «Տարվա երգ» մրցանակաբաշխության ժամանակ




Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Տարվա երգ» մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր «Արմենիա» TV-ի 25-ամյակին։

Համերգին ելույթ ունեցան հայկական շոու բիզնեսի ամենաաստղային անուններից շատերը, նրանց կողքին՝ նաեւ նոր, բայց միլիոնավոր դիտումներ գրանցած կատարողներ։ Հոբելյանական համերգի առթիվ Հայաստան էին ժամանել նաեւ արտերկրում հայտնի արտիստներ՝ հույն երգիչ Ալեքսանդրոս Տսոպոզիդիսը, վրացական «Բրավո Մետեխի» խումբը եւ Ավրաամ Ռուսսոն։ Արտիստները մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն դահլիճում կատարեցին հայերեն հայտնի երգեր՝ էլ ավելի ջերմացնելով տրամադրությունը։



«Ես շատ եմ սիրում Հայաստանն ու հայերին, եւ ինչպես իմ երգում է ասվում՝ հայերն ու հույները դարերով եղբայրներ են»,-իր մրցանակը ստանալիս նշեց Տսոպոզիդիսը։

Վրացական «Բրավո Մետեխի»-ն էլ հավելեց․ «Մեզ համար մեծ պատիվ է այս բեմին կանգնել հրաշալի արտիստների ու հաղորդավարների կողքին։ Շնորհակալ ենք կազմակերպիչներին՝ մեզ հրավիրելու համար»,-անդրադառնալով հայ հանդիսատեսին խումբը շնորհակալություն հայտնեց իրենց ուղղված սիրո համար,-«Առանց ձեզ այս ամենը չէր լինի։ Վրաստանը սիրում է ձեզ»։




Հիշեցնենք, որ «Տարվա երգ» մրցանակն այս տարի ստացան Սոֆի Մխեյանը, Արմենչիկը, Արամեն, 3.33-ը, Նունե Եսայանը, Էրիկը, Ներսիկ եւ Արաբո Իսպիրյանները, Արտաշ եւ Գրիշա Ասատյանները, Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը, Արման Հովհաննիսյանը, Արկադի Դումիկյանը, Արմենչիկը, Project LA-ը, Արամ MP3-ն, Արփին, Իվետա Մուկուչյանը, Արտեմ Վալտերը, Գարիկն ու Սոնա Ռուբենյանը, Արսեն Շախունցը, «Արցախի ձայները», Սոնան, Արա Մարտիրոսյանը, Դավիթ Գրեգն ու Ռաֆը, Սարո Թովմասյանը եւ այլք։ Մրցանակաբաշխության հատուկ հյուրը Թաթա Սիմոնյանն էր:





Միջոցառման կարմիր գորգն ու մյուս մանրամասներն՝ այստեղ։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am STYLE/