Ֆրանսահայ հայտնի տենոր Ռուբեն Էլբակյանը պարգեւատրվել է նոր Ոսկե մեդալով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ֆրանսահայ հայտնի տենոր Ռուբեն Էլբակյանը պարգեւատրվել է նոր Ոսկե մեդալով




Ֆրանսահայ հայտնի տենոր Ռուբեն Էլբակյանն իր բարեգործական գործողության համար ֆրանսիական հեղինակավոր՝ LA LIGUE UNIVERSELLE DU BIEN PUBLIC հաստատության կողմից պարգեւատրվել է նոր Ոսկե մեդալով։ Այս կառույցը պարգեւատրում է հանրային գործունեություն ծավալող մարդկանց, որոնց թվում են՝ Չերչիլը, Ֆրանկլին Ռուզվելտը, Ջոն Ֆիցջերալդ Քենեդին, Լուի Արմսթրոնգը, Աբե Պիեռը, պրոֆեսոր Քրիստիան Քաբրոլը եւ այլք։

Պարգևատրման արարողությունը եզրափակվել Է Ռուբեն Էլբակյանի կատարած հաղթական Մարսելեզով։

Սա հայ տենորին շնորհված երկրորդ ոսկե մեդալն է իր բարեգործական մենահամերգների համար․ առաջինը նա ստացել էր 2021 թվականին՝ Ֆրանսիայի Սենատում՝ «Grand Prix Humanitaire de France»-ի կողմից։



Նա նաեւ 2011 թվականին Մոնակոյում Նապոլեոնի համաշխարհային համայնքի կողմից նապոլեոնյան հիշողության զինվորական շքանշանի ասպետ է ճանաչվել եւ Journal LUXURY հեղինակավոր ամսագրի կողմից դասվել աշխարհի 57 հայտնի հայերի շարքում՝ Շառլ Ազնավուրի, Անրի Վեռնոյի, Միշել Լեգրանի կողքին:

Իր շնորհակալական խոսքի ընթացքում Ռուբեն Էլբակյանն անվանակոչվածների եւ հյուրերի ուշադրությունը հրավիրել է հայրենիքի՝ Հայաստանի ներկա իրականության վրա եւ ցանկություն հայտնել բարեգործական համերգեվ ելույթ ունենալ Երեւանում՝ ի աջակցություն Արցախից բռնի տեղահանված բնակչությանը:



Ռուբեն Էլբակյանը բազմիցս հրաւիրվել է Մարսելեզի եւ Հայաստանի օրհներգը կատարելու՝ Փարիզի Հաղթական կամարի ներքո. նրա «Կոմիտաս» ալբոմը 3 ամիս անընդմեջ արժանացել է հանրահայտ LA FNAC-ի "Coup de Cœur" մրցանակին։