Արաս Օզբիլիզ․ «ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում ջանք չեմ խնայի, որ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև վերջ խաղան Հայաստանի հավաքականում» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արաս Օզբիլիզ․ «ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում ջանք չեմ խնայի, որ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև վերջ խաղան Հայաստանի հավաքականում»




Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիզն օրեր առաջ հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Օզբիլիզն իր սերնդի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից էր: Ֆուտբոլային կարիերան «Այաքս»-ի ակադեմիայից սկսելով` Օզբիլիզն իր ուրույն ձեռագիրը թողել յուրաքանչյուր թիմում, որտեղ խաղաժամանակ է ստացել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում հայազգի կիսապաշտպանը խոսեց կարիերայի ընթացքում խաղացած ակումբների, Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մասին և պատմեց առաջիկա պլաններից:

Նա նշել է, որ շնորհակալ է Հենրիխ Մխիթրայանին, թե՛ խոսքով, թե՛ գործով իրեն միշտ աջակցելու համար։

«Մի բան ասեմ` իմ ընտրվելու դեպքում ես ջանք չեմ խնայի, որ Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև իրենց կարիերայի ավարտն անպայման խաղան Հայաստանի հավաքականում։ Մենք, գուցե, ամբողջապես չենք էլ ընկալում Հենրիխ Մխիթարյանի մեծագույն ֆուտբոլիստ լինելու փաստը: Մեզ նման փոքր երկրները պետք է երկու ձեռքով պահեն Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստին: Հենրիխն այն օրինակն ու ապացույց է, որ հնարավոր է հայկական ֆուտբոլից համաշխարհային աստղեր ունենալ: Մենք պետք է ամեն հնարավոր բան անենք՝ մեր զարգացման համար օգտագործելով օրինակ նույն հենց Մխիթարյանի փորձը, տաղանդը, կապերը», - ասել է Օզբիլիզը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։