«Ո՞րն է Էդիկի դերն ազգային հավաքականում, նա մեր թիմի խաղը կարգավորողն է»․ Տիկնիզյանը խոսել է Սպերցյանի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ո՞րն է Էդիկի դերն ազգային հավաքականում, նա մեր թիմի խաղը կարգավորողն է»․ Տիկնիզյանը խոսել է Սպերցյանի մասին



Հայաստանի հավաքականի և ռուսական «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանն ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին համեմատել է Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպաններ Ֆրենկ Լեմպարդի ու Սթիվեն Ջերարդի հետ։

«Էդիկը բարձրակարգ ֆուտբոլիստ է՝ ուժեղ որակներով։ Նա թիմի իսկական դիրիժորն է, ունի խաղադաշտը տեսնելու հիանալի ունակություն, բայց առաջնությունը հաղթում է ամբողջ թիմը, ոչ թե մեկ խաղացող։

Եթե «Կրասնոդարն» այսպես շարունակի, չեմպիոն դառնալու մեծ հնարավորություններ կունենա։

Ո՞րն է Էդիկի դերն ազգային հավաքականում. նա մեր թիմի խաղը կարգավորողն է: Նրան իր դերով կարելի է համեմատել Ֆրենկ Լեմպարդի հետ «Չելսիում» կամ Սթիվեն Ջերարդի հետ «Լիվերպուլում»: Ամբողջ թիմը մեծ կախում ունի նրա խաղից»,- ասել է նա։