Pantone-ը պաշտոնապես նշել է «2024 թվականի գույնը» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Pantone-ը պաշտոնապես նշել է «2024 թվականի գույնը»




Pantone-ը դեղձի երանգը պաշտոնապես անվանել է որպես 2024 թվականի տարվա գույն (PANTONE 13-1023 Peach Fuzz): Մամուլի հաղորդագրության մեջ գունային ապրանքանիշը նկարագրել է ընտրված երանգը որպես «թավշյա, նուրբ դեղձ, որի ներառական ոգին հարստացնում է միտքը, մարմինը եւ հոգին»:



Pantone-ը նշել է, որ «ցնցումների այս ժամանակաշրջանում հոգատարության եւ կարեկցանքի կարիքը գնալով ավելի էական է դառնում, ինչպես նաեւ՝ ավելի խաղաղ ապագայի մեր տեսլականները: PANTONE 13-1023 Peach Fuzz-ը՝ ջերմ եւ հարմարավետ երանգ է, որն արտացոլում է միմյանց հետ կապ հաստատելու մեր ցանկությունը եւ նոր մոտեցում է ցուցաբերում փափկությանը»:



Pantone գունային ինստիտուտի գործադիր տնօրեն Լեատրիս Էյզմանը ասում է, որ «դեղձի փափուկ երանգը, գտնվում է վարդագույնի եւ նարնջագույնի միջեւ» եւ ստեղծում է «հանգստության մթնոլորտ»: