«Ես Հայաստանի քաղաքացի եմ, նա՝ մարզիչ»․ Նաիր Տիկնիզյանը՝ Ալեքսանդր Պետրակովի հետ ունեցած հարաբերությունների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ես Հայաստանի քաղաքացի եմ, նա՝ մարզիչ»․ Նաիր Տիկնիզյանը՝ Ալեքսանդր Պետրակովի հետ ունեցած հարաբերությունների մասին




Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը խոսել է ուկրաինացի մարզիչ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ ազգային հավաքականում իր ելույթների և մարզչի հետ ունեցած հարաբերությունների մասին։

«Ոչ մի խնդիր չի եղել։ Մենք առաջին հերթին ֆուտբոլիստներ ենք, իսկ ես Հայաստանի քաղաքացի եմ։ Նա մարզիչ է, ես՝ ֆուտբոլիստ, և մենք միասին աշխատում ենք՝ կապված մեկ նպատակի հետ։ Հենց առաջին օրը նա ուրվագծեց իր պահանջները, պատմեց, թե ինչ է ուզում տեսնել թիմից և ինչ նպատակներ են դրված։ Ամեն ինչ չափազանց պարզ էր, ճշգրիտ և հասկանալի։ Խնդիրներ չեն եղել»,- ասել է Տիկնիզյանը։

Նաիր Տիկնիզյանը Հայաստանի ազգային հավաքականում հանդես է գալիս 2023 թվականի մարտից։ Հայաստանի հավաքականի կազմում նա մասնակցել է 10 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։