Մենք միայն Մավիի ծնողներն ենք․ Նեյմարն ու իր ընկերուհին բաժանվել են - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մենք միայն Մավիի ծնողներն ենք․ Նեյմարն ու իր ընկերուհին բաժանվել են




Բրազիլացի մոդել և բլոգեր Բրունա Բյանկարդին հայտարարել է, որ այլևս հարաբերությունների մեջ չէ սաուդյան «Ալ-Հիլալի» ֆուտբոլիստ Նեյմարի հետ։

«Այս պահին ես ոչ մեկի հետ հարաբերությունների մեջ չեմ։ Մենք Մավիի ծնողներն ենք, և դա այն ամենն է, ինչ կապում է մեզ»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին զույգը դուստր է ունեցել։ 31-ամյա ֆուտբոլիստը որդի ունի նաև նախկին ընկերուհուց՝ Կարոլինա Դանտասից։