BBC-ի հաղորդավարը միջնամատ է ցույց տվել եթերում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

BBC-ի հաղորդավարը միջնամատ է ցույց տվել եթերում




BBC-ի հաղորդավարուհի Մարիամ Մոշիրին ուղիղ եթերում ցույց է տվել միջնամատը։ Մոշիրին, որը ցանցի «գլխավոր հաղորդավարներից», այդպես է արել, երբ պատրաստվում էր ներկայացնել կեսօրվա լուրերը:

Երբ BBC-ի ավանդական հետհաշվարկը մոտենում էր զրոյին, Մոշիրին հայտնվեց էկրանին՝ գլուխը թեքած, լայն բացված աչքերով, լայն քմծիծաղով եւ անպարկեշտ ժեստով:

Միայն վայրկյաններ անց է Մոշիրին հասկացել, թե ինչ է տեղի ունեցել, արագ հավաքվել է եւ սկսել իր ելույթը. «Ուղիղ եթեր Լոնդոնից, սա BBC News-ն է»:

Ավելի ուշ Մոշիրին հայտարարել է, որ ինքը կատակում էր թիմի հետ տեսախցիկի հետեւում, եւ չէր նախատեսում որեւէ մեկին վիրավորել: Հաղորդավարուհին ներողություն է խնդրել միջադեպի համար. «Ես չէի ցանկանում, որ դա հայտնվեր եթերում, ցավում եմ, եթե վիրավորել կամ վրդովելցրել եմ որեւէ մեկին»: