Ամանորյա զարդեր հայ արհեստավորներից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ամանորյա զարդեր հայ արհեստավորներից




Նախատոնական շրջանում ամենահաճելի պահը տոնածառը զարդարելն է։ Այս գործընթացը զվարճալի է, երբեմն նյարդային, բայց արդյունքը միշտ տրամադրություն է բարձրացնում: Հենց վառվում են տոնածառի ամանորյա լույսերը, տունն ու բոլոր բնակիչները խորասուզվում են հեքիաթի մեջ, որը միշտ լավ ավարտ է ունենում։ Սա է հենց ամանորյա տոների կախարդանքը։ Ամանորյա զարդարանքները այս զգացողության փոխանցողներից են: NEWS.am STYLE-ն ուսումնասիրել է, թե ինչ ամանորյա խաղալիքներ են առաջարկում հայ վարպետները։

Anna_drawings



Կերամիկական աստղեր, եղեւնիներ եւ գնդակներ, որոնք ներկված են ձեռքով։ Այս ամենը հիանալի տեղավորվում է ամանորյա դեկորում։ Դրանցում զգացվում են այն ջերմությունն ու սերը, որ հեղինակը դրել է իր ստեղծագործությունների մեջ։


AS. Handmade



Եթե ​​դուք վինտաժային ոճի սիրահար եք, ապա սա, անկասկած, հենց ձեզ համար է: AS. Handmade զարդարանքներում ձեռագործ հարմարավետություն եւ ջերմություն կա: Դրանցից որոշները ծանոթ են թվում, քանի որ արթնացնում են մանկական հիշողություններ: Անմիջապես ուզում ես տաք կակաո ըմպել՝ տատիկի պատրաստած կարկանդակի հետ:



Շքեղ ծաղկեպսակները հմայք կհաղորդեն ձեր ինտերիերին՝ դրա վրա տարածելով կախարդական տոնական մթնոլորտը:


Էռնա Էդուարդի



Էռնայի ձեռքով կարված տիկնիկներն ու խաղալիքները յուրահատուկ հմայք կհաղորդեն ձեր տոնածառին։ Կարող եք ընտրել ազգային մոտիվներով հմայիչ խաղալիքներ, ինչպես նաեւ՝ զվարճալի էլֆեր եւ եղջերուներ: