Սիրուշոն հայտնել է նոր նկարահանումների մասին․ երգչուհին կատարում է իր հայտնի երգերից մեկը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սիրուշոն հայտնել է նոր նկարահանումների մասին․ երգչուհին կատարում է իր հայտնի երգերից մեկը



Սիրուշոն նոր նկարահանումներով է զբաղված։ Այս մասին երգչուհին հայտնել է ինստագրամյան իր էջում։ Նա տեսանյութ է հրապարակել ընթացքից՝ ցուցադրելով, թե ինչպես են նկարահանումներն ընդմիջել ու վերհիշել իր հայտնի երգերից մեկը։

«Այսօր նկարահանման ժամանակ շեղվեցինք։ Գնացինք դեպի «Միայն քեզ»։ Ո՞վ է հիշում այս երգն իմ առաջին ալբոմից»,-մակագրել է Սիրուշոն։


Երգչուհուն ձայնակցում է նկարահանող անձնակազմը։ Սիրուշոն չի նշել, թե կոնկրետ ինչ են նկարահանում, սակայն կադրերից պարզ է դառնում, որ անձնակազմն ունի բարձր տրամադրություն։ Հոլովակի ներքո մեկնաբանություն է թողել նաեւ ռուսաստանաբնակ հայտնի երգչուհի, ռուսական «Ձայնը» նախագծի մասնակից Մարգարիտա Պոզոյանը։ «Ինձ համար մինչ օրս ամենասիրելի երգը՝ քո երգանցանկից»,-գրել է նա։

Այս ընթացքում, ի դեպ, Սիրուշոն զբաղված է նաեւ PreGomesh-ի՝ տղամարդկանց հավաքածուի նկարահանումներով։