Սերժ Թանկյանն ու Թոնի Այոմին Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով համատեղ երգ են թողարկել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սերժ Թանկյանն ու Թոնի Այոմին Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով համատեղ երգ են թողարկել




System of a Down-ի երգիչ Սերժ Թանկյանը եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին Gibson-ի գործադիր տնօրեն Սեզար Գուեկյանի հետ միասին միավորվել են նոր՝ «Deconstruction» բարեգործական սինգլի համար: Այս մասին գրում է Consequence.net-ը։ Ստացված հասույթը կտրամադրվի «Հայաստան» հիմնադրամի «Արցախի փախստականների նախաձեռնությանը»:

Կայքի փոխանցմաբ՝ արտիստները երգը ձայնագրել են The Gibson Band խմբի կազմում, որը, պարբերաբար, կներկայացնի երաժիշտների, որոնք կհամագործակցեն ի նպաստ տարբեր բարեգործական նպատակների:

 
 Ե՛վ Թանկյանը, ե՛ւ Գուեկյանը ծագումով հայ են․ Թանկյանը բազմիցս բարձրաձայնել է Հայաստանի խնդիրների մասին, ինչպես System of a Down-ի հետ համագործակցությամբ, այնպես էլ անհատապես։

«Իմ լավ ընկերոջ՝ Սեզար Գուեկյանի եւ Թոնի Այոմիի հետ համագործակցությունն ինձ համար երազանք էր»,-ասել է Թանկյանը,-«Ուրախ եմ, որ մենք օգտագործում ենք մեր հարթակը նման մեծ բարեգործության համար: Ճիշտ մտադրություններով երաժշտությունը կարող է ոգեշնչել եւ դրական փոփոխություններ ստեղծել»:

Այոմին հավելել է. «Հիանալի էր Սերժի հետ կրկին համագործակցելն ու Սեզարի հետ համատեղ երգ թողարկելը։ Հայերն, իսկապես, հիանալի ժողովուրդ են, եւ ես շատ ուրախ եմ նման գործում ներգրավված լինելու համար»:

Երգից բացի, աճուրդի է հանվում Թանկյանի «Մեր սարերը» վերնագրով բնօրինակ նկարը, ինչպես նաեւ 2023 թվականի Les Paul Standard կիթառը, որը զարդարված է նշված կտավի պատկերով: Երկու իրերի համար էլ սակարկություններ կարող են կատարվել Julien’s Auctions-ում: