Pornhub-ը հագուստի հավաքածու է թողարկել՝ համագործակցելով ճապոնացի հայտնի նկարիչ Հաջիմե Սորայամայի հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Pornhub-ը հագուստի հավաքածու է թողարկել՝ համագործակցելով ճապոնացի հայտնի նկարիչ Հաջիմե Սորայամայի հետ


Pornhub-ը հագուստի հավաքածու է թողարկել՝ համագործակցելով ճապոնացի հայտնի  նկարիչ Հաջիմե Սորայամայի հետ

Մեծահասակների համար նախատեսված Pornhub կայքը թողարկել է հագուստի հավաքածու, որը ստեղծվել է աշխարհահռչակ նկարիչ եւ պատկերազարդող Հաջիմե Սորայամայի հետ համատեղ։



Սորայաման առաջինն է, ով վերաիմաստավորել է Pornhub-ի խորհրդանշական լոգոն իր տեքստային ոճով: Հավաքածուն ներառում է յուրօրինակ հուդիների եւ շապիկների սահմանափակ քանակություն:



«Մենք՝ մարդիկ, պետք է հասկանանք, որ առանց սեքսի չենք կարող գոյատեւել։ Թեեւ մարդկությունը առաջադիմել է բազմաթիվ ճակատներում, ճշմարտությունը մնում է այն, որ մենք ապրում ենք պատերազմական աշխարհում, որտեղ գրաքննությունը, նույնպես, գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա: Այս պատճառով է, որ ես ստեղծում եմ պոռնո ֆետիշ նկարներ՝ բացահայտելու այս ճշմարտությունները: Կարծում եմ, որ Pornhub-ը նույն առաքելությունն ունի»,-ասել է Հաջիմե Սորայաման։



Հավաքածուն ներկայացնում է պոռնոդերասանուհի Կազումին, որը հայտնի է սեքսի նկատմամբ իր համարձակ մոտեցմամբ:

Նախկինում Սորայաման համագործակցել է The Weeknd-ի After Hours Til Dawn շրջագայության հետ, իսկ Քիմ Ջոնսը՝ Dior-ի՝ 2018 թ-ի տղամարդկանց հավաքածուի շուրջ: