Նոր եթերաշրջան եւ 3 նոր դերասան․ Արմեն Պետրոսյանը՝ «Բոլոլա» սիթքոմի շարունակության մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նոր եթերաշրջան եւ 3 նոր դերասան․ Արմեն Պետրոսյանը՝ «Բոլոլա» սիթքոմի շարունակության մասին



«Բոլոլա» սիթքոմը կունանա շարունակություն։ Այս մասին նախագծի ինստագրամյան էջում հայտնել է պրոդյուսեր եւ գլխավոր դերակատար Արմեն Պետրոսյանը։ Նա նշել է, որ սիթքոմի երկրորդ եթերաշրջանը «Արմենիա TV»-ի եթերում կլինի մարտից։


««Բոլոլա» սիթքոմի նոր եթերաշրջանում լինելու են երեք նոր դերասաններ»,-հավելել է Մենչը, սակայն չի բացահայտել նրանց անունները։

«Բոլոլա»-ն մեկնարկել էր հեռուստաընկերության աշնանային եթերաշրջանում։ Նախագծում նկարահանվում են նաեւ Մագա Հարությունյանը, Զառա Սահակյանը, Նորայր Եղյանը, Աղաս Մանուկյանը, Ագնեսա Շահնազարյանը, Անի Արզումանյանը, Արտյոմ Կարապետյանը եւ Աննա Խաչիկյանը։