Աստղագուշակ՝ դեկտեմբերի 14-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ դեկտեմբերի 14-ի համար




ԽՈՅԵՐ

Այսօր ցանված ամեն ինչ մոտ ապագայում պտուղ կտա։ Եթե ​​հարաբերություններում լարվածություն կա, ապա ավելի լավ է այսօր խուսափել զգայուն թեմաներից։

ՑՈՒԼԵՐ

Հիանալի օր է սիրելիի հետ կարճատեւ ճանապարհորդության մեկնելու ռւ միասին ապագայի պլաններ կազմելու համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Եթե ​​հարաբերություններում տիրում է ներդաշնակություն, արժե մեկ օր նվիրել դրա պահպանմանն ու ամրապնդմանը։ Մի մոռացեք հիշեցնել ձեր զուգընկերոջը, թե որքան կարեւոր է նրա ներկայությունը ձեր կյանքում:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ավելի լավ է երեկոն միասին անցկացնեք՝ խուսափելով դիմակայությունից։ Դիտեք ձեր սիրելի ֆիլմը, միմյանց հանգստացնող մերսում արեք կամ գնացեք զբոսնելու:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Գայթակղությունները ձեզ թակարդի մեջ կգցեն։ Մի շտապեք խզել ժամանակի փորձված հարաբերությունները՝ հանուն անցողիկ կապերի։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք կցանկանաք գնել բոլոր ծաղիկները եւ նվիրել բոլոր աստղերը ձեր երկրորդ կեսին: Ուշադիր եղեք ձեր զուգընկերոջ կարիքների նկատմամբ եւ նրան շատ սեր տվեք:

ԿՇԵՌՔՆԵՐ

Եթե ​​ամուրի եք, հնարավոր է անձնական կյանքը բարելավելու հնարավորություն լինի։ Բայց, այնուամենայնիվ, զգույշ եղեք, որ չհիասթափվեք։

ԿԱՐԻՃՆԵՐ

Ընտանիքում եւ հարաբերություններում կտիրի ներդաշնակությունն ու սերը։ Այսօր հույզերի ու զգացմունքների պոռթկումներ չեն սպասվում։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Հակառակ սեռի, գրեթե, բոլոր ներկայացուցիչները չեն կարողանա դիմակայել ձեր հմայքին։ Ձեզ սպասում են հետաքրքիր ծանոթություններ, երկար զրույցներ, զբոսանքներ, անակնկալներ եւ խոստովանություններ՝ այն ամենը, ինչի մասին երազում է ձեր ռոմանտիկ բնությունը։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Եթե ​​ամուրի եք, ապա այսօր հավանական է այնպիսի հանդիպում, որը ձեզ նոր, խոստումնալից ծանոթություն կպարգեւի։ Եղեք այնպիսին, ինչպիսին կաք, եւ ձեր սիրային կյանքը նոր մակարդակի կհասնի:

ՋՐՀՈՍՆԵՐ

Լսեք եւ ձեզ էլ կլսեն: Ձեր զուգընկերը պատրաստ է հաշվի առնել ձեր կարծիքը եւ գնալ փոխզիջումների։

ՁԿՆԵՐ

Ամուսնացած զույգերն այսօր պետք է միմյանց նկատմամբ լինեն նուրբ ու հոգատար, այդ դեպքում նրանք կկարողանան տանը բարենպաստ մթնոլորտ պահպանել։