«Կլոն» սերիալի աստղեր Ջիովանա Անտոնելին եւ Մուրիլու Բենիսիոն իրենց որդու հետ նկարահանվել են O Boticário-ի ամանորյա արշավում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Կլոն» սերիալի աստղեր Ջիովանա Անտոնելին եւ Մուրիլու Բենիսիոն իրենց որդու հետ նկարահանվել են O Boticário-ի ամանորյա արշավում




Բրազիլական «Կլոն» սերիալի աստղեր եւ նախկին սիրահարներ Ջիովանա Անտոնելին եւ Մուրիլու Բենիսիոն իրենց որդու՝ Պիետրոյի հետ նկարահանվել են O Boticário ապրանքանիշի գովազդային հոլովակում։ Աստղերի մասնակցությամբ տեսանյութը հրապարակվել է բրենդի ինստագրամյան էջում։

Ներկայացված սյուժեում Մուրիլուն փորձում է զարդարել տոնածառը եւ օգնության համար դիմում է Ջիովանային։ Դերասանները փոխանակվում են հաղորդագրություններով, այնուհետեւ Ջիովանան իրենց որդու՝ Պիետրոյի հետ հայտնվում է Մուրիլույի բնակարանում՝ գեղեցիկ զարդարված տոնածառի կողքին։ Նրանց միանում է նաեւ շնիկը։ Ամանորյա հոլովակում դերասանները միմյանց եւ որդու հետ փոխանակվում են բրենդի նվերներով։

 


Տեսանյութը ամանորյա տոնական մթնոլորտ է փոխանցում, որն առանձնահատուկ ջերմությամբ է ընդունվել զույգի երկրպագուների կողմից։

Դերասանները հանդիպել եւ սիրահարվել էին 2001 թ-ին՝ «Կլոն» հեռուստասերիալի նկարահանման հրապարակում, որտեղ մարմնավորում էին գլխավոր հերոսներին՝ Ջեյդին եւ Լուկասին։ 2002-ին նրանք սկսել են հանդիպել։ Նրանց որդին լույս աշխարհ է եկել 2005 թ-ին։ Նույն թ-ին, սակայն, նրանք բաժանվել են։ Այսօր դերասանները ջերմ հարաբերությունների մեջ են, բայց նրանցից յուրաքանչյուրն ունի իր անձնական կյանքը։ Անտոնելին հարաբերությունների մեջ է ռեժիսոր Լեոնարդո Նոգեյրայի հետ, իսկ Բենիսիոն, որոշ աղբյուրների համաձայն, հանդիպում է լրագրող Սեսիլիա Մալանի հետ։