Հայտնի են «Ոսկե Գլոբուս 2024»-ի հավակնորդները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնի են «Ոսկե Գլոբուս 2024»-ի հավակնորդները




Հայտնի են դարձել 2024 թվականի «Ոսկե Գլոբուս» մրցանակի հավակնորդները։ Այս մասին հայտնում է Deadline-ը։

Ամենաշատ անվանակարգերը ստացել է Գրետա Գերվիգի «Բարբի» ֆիլմը (ֆիլմն առաջադրվել է ինը անվանակարգում), իսկ Քրիստոֆեր Նոլանի «Օպենհեյմերը» ստացել է ութ անվանակարգ։

«Լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում առաջադրվել են «Օպենհեյմեր»-ը, «Ծաղկի լուսնի մարդասպանները», «Մաեստրո»-ն, «Անցյալ կյանքեր»-ը, «Անկման անատոմիա»-ն եւ «Հետաքրքրությունների գոտի»-ն: «Լավագույն ֆիլմ (կատակերգություն կամ մյուզիքլ)» անվանակարգում կմրցեն «Բարբի», «Խեղճերն ու դժբախտները», «Ամերիկյան ընթերցում», «Լքվածները», «Մայիս, դեկտեմբեր», «Օդ. մեծ թռիչք» ֆիլմերը։

Դրամա ժանրում լավագույն դերասան անվանակարգում առաջադրվել են Բրեդլի Քուփերը («Մաեստրո»), Կիլիան Մերֆին («Օպենհեյմեր»), Լեոնարդո դի Կապրիոն («Ծաղկի լուսնի մարդասպանները»), Քոլման Դոմինգոն («Ռասթին»), Էնդրյու Սքոթը («Բոլորս անծանոթ ենք») եւ Խոակին Ֆենիքսը («Նապոլեոն»):

Լավագույն դերասանուհու անվանակարգում հաղթելու համար կպայքարեն Լիլի Գլադստոնը («Ծաղկի լուսնի մարդասպանները»), Քերի Մալիգանը («Մաեստրո»), Սանդրա Հյուլերը («Անկման անատոմիա»), Քեյլի Սփենին («Պրիսիլա»), Անետ Բենինգը («Դայանա Նայեդ) եւ Գրետա Լին («Անցյալ կյանքեր»): Թեկնածուների ամբողջական ցանկը հասանելի է հրատարակության կայքում։

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2024 թվականի հունվարի 7-ին։