Կարեն Ասլանյանը եթեր կվերադառնա նոր նախագծով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կարեն Ասլանյանը եթեր կվերադառնա նոր նախագծով



Տեւական դադարից հետո հեռուստադիտողը Կարեն Ասլանյանին կտեսնի նոր նախագծում։

 Դերասանը հայտնել է, որ շուտով «Շանթ»-ի եթերում կլինի 3 մասից բաղկացած «Ամենաթանկ նվերը» նախագիծը, որում նկարահանվում է նաեւ ինքը։

 
Կարենը հոլովակով կիսվել է Instagram-ում։ «Ամանորը կանցկացնենք միասին: Կտեսնեք ինձ լրիվ նոր կերպարում։ Ավելի մանրամասն կտեղեկացնեմ, բայց վստահեցնում եմ՝ շատ «թույն» բան ա սպասվում»,-հավելել է Կարենը։

Նրա հրապարակած տեսանյութից պարզ է դառնում, որ ֆիլմի ռեժիսորը Արթուր Սարիբեկյանն է։ Ֆիլմում կլինեն նաեւ Մերի Քոչարյանը, Հրանտ Հովսեփյանը, Լյով Խուրշուդյանը, որոնք արդեն դարձել են «Շանթ» հեռուստաընկերության սիրված դեմքերը։