Քանիե Ուեսթը գործարկել է YEWS լրատվական պլատֆորմը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քանիե Ուեսթը գործարկել է YEWS լրատվական պլատֆորմը




Քանիե Ուեսթը գործարկել է YEWS լրատվական պլատֆորմը։ Yews.News կայքը ներկայում հասանելի է միայն բջջային սարքերով եւ ունի երկու բացվող մենյու, որոնք ստացել են «Առավոտյան 10-ին» եւ «Կեսօրվա 3-ին» անվանումները։

Պլատֆորմը ներառում է հոդվածներ, որոնք վերաբերում են ռեփերին, նորաձեւությանը, քաղաքականությանը, սպորտին, փոփ-մշակույթին, տեխնոլոգիաներին եւ այլն։ Հոկտեմբերի սկզբին հայտնի է դարձել, որ Ye-ն մի քանի ապրանքանիշների գրանցման հայտ է ներկայացրել «YEWS»-ի օգտագործման համար, ներառյալ նախագիծ/առարկաները կրթության, գովազդի, բանկային ծառայությունների, երաժշտության հոսքային հաղորդման, հեռուստատեսության, կոսմետիկական խնամքի, սննդամթերքների եւ ըմպելիքների, խաղերի, հագուստի, կոշիկի եւ այլ ոլորտների համար։