Լիդուշիկն ու սիրելին նշում են միասին լինելու մեկ տարին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լիդուշիկն ու սիրելին նշում են միասին լինելու մեկ տարին




Ամերիկաբնակ երգչուհի Լիդուշիկն ու սիրելին՝ կինեմատոգրաֆ Վահե Մարգարյանը, նշում են միասին լինելու առաջին տարին: Այս առթիվ երգչուհին Instagram-ում համատեղ ֆոտոշարք է հրապարակել՝ տեղեկացնելով, որ իրենց հոբելյանական օրը դեկտեմբերի 12-ին էր:



«Շնորհավոր մեր առաջին հոբելյանը: Աշխարհի բոլոր սիրո պատմություններից, մերն, ինձ համար, միշտ ամենասիրելին է լինելու»,-ֆոտոշարքը մակագրել է Լիդուշիկը:



Զույգն ընտրել է սեւ եւ սպիտակ գույների դասական համադրությունը: Երգչուհին սպիտակ շրջազգեստով է, որի վրայից դասական ոճի սեւ բլուզ է կրում, իսկ Վահեն՝ սպիտակ վերնաշապիկի ու դասական սեւ տաբատի համադրությամբ:

Լուսանկարները՝ Halajyan Photo-ի կողմից: