Մարիա Չանդիրյանն ու Գագիկ Գրիգորյանը սպասում են իրենց առաջնեկին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մարիա Չանդիրյանն ու Գագիկ Գրիգորյանը սպասում են իրենց առաջնեկին




Պարուհի եւ դերասանուհի Մարիա Չանդիրյանն Ինստագրամի իր էջում հայտնել է հղիության մասին:

Նա եւ ամուսինը՝ MMA-ի մարզիկ Գագիկ Գրիգորյանը, իրենց ընտանիքում սպասվող համալրման մասին հայտնել են տեսանյութի միջոցով եւ գրել հետեւյալը. «Շնորհակալ ենք Աստծուն՝ կյանքի ամենասպասված հրաշքի համար»:


Զույգը բազմաթիվ շնորհավորանքներ եւ ջերմ խոսքեր է ստացել ընկերներից ու հետեւորդներից:
Մարիան Հայաստանի ջրացատկի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի դուստրն է: Ինքն էլ ջրացատկի միջազգային կարգի մրցավար է ու երբեմն աշխատում է մրցումների ժամանակ:

22-ամյա Գագիկ Գրիգոյանն MMA-ում 3 մենամարտ է անցկացրել, 2 հաղթանակ գրանցել ու 1 ոչ-ոքի: