«Արա Մարտիրոսյանը խեղդեց խոսքերս». Նազենի Հովհաննիսյանը՝ Արա Մարտիրոսյանի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Արա Մարտիրոսյանը խեղդեց խոսքերս». Նազենի Հովհաննիսյանը՝ Արա Մարտիրոսյանի մասին

 


Այսօր կյանքից հեռացել է երգիչ Արա Մարտիրոսյանը: Ինչպես հայտնում է նրա մենեջերը երգիչը մահացել է սրտի կանգից:

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը հրապարակել է նրա հետ համատեղ լուսանկար «Домой» տեսահոլովակի նկարահանումներից, որին կից գրել է. «Բարկացած մտքերս եմ հավաքում, որ գրեմ, ու չգիտեմ էլ ինչ գրել: Ինչքան գոռալ կամ ում դիմել՝ շաղված պատկերով փորձում եմ անմահացած պատկերը մահվան համար դնել- կյանքի աբսուրդ: Այս սև շղթան մահաբեր՝ ավերջ է կարծես,ու հետքն էլ սևագույն է: Արա Մարտիրոսյանը խեղդեց խոսքերս ... չգիտեմ ինչ ասել:

Բարկացած եմ

շատ, սրտանց

ցավախեղդ եղած արդեն ամեն բանից:

Լույս թող իջնի հոգուդ ընկեր:

Հ.Գ. ու թվում է չկա արդեն տարածություն, որտեղ կյանք ու սեր կա»: