Ովքեր են Արա Մարտիրոսյանի 21 և 18-ամյա երեխաները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ովքեր են Արա Մարտիրոսյանի 21 և 18-ամյա երեխաները



Ինչպես արդեն հայտնել ենք  դեկտեմբերի 15-ին կյանքից հեռացել է երգիչ Արա Մարտիրոսյանը:

Երգիչ Արա Մարտիրոսյանը,սակայն, այն հայտնիներից է, ով քիչ է խոսել իր անձնականի, ընտանիքի մասին:

Արան 2 երեխա ունի`21 ամյա դուստր և 18-ամյա որդի: Արան իր կյանքի ձեռքբերումների մասին խոսելիս`մշտապես առանձնացրել է ընտանիքն ու երեխաները, ինչպես նաև երգարվեստում իր գրանցած հաջողությունները:

Երգչի երեխաները Միացյալ Նահանգներում են: Տարիներ առաջ հայրենքից շատ բացակայելը երգիչը նշել է, որ հենց որդու փոքր տարիքով է պայմանավորված եղել, ով կրթություն էր ստանում ԱՄՆ-ում:

Արայի որդին`18-ամյա Ալլանը, զբաղվում է Հոկեյով և մեծ հաջողություններ է գրանցել: Երգչի և որդու կապն անսահման է եղել:

Հիշեցնենք`երգիչը մահացավ իր մայրիկի մահից 40 օր անց:

Արա Մարտիրոսյանը 46 տարեկան էր։