Արմեն Գրիգորյանի նկատմամբ կայացվեց մեղադրական վերդիկտ. Փաստաբան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արմեն Գրիգորյանի նկատմամբ կայացվեց մեղադրական վերդիկտ. Փաստաբան




Լուսահոգի Արմեն Գրիգորյանի նկատմամբ կայացվեց մեղադրական վերդիկտ: Այս մասին հայտարարել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա նշել է, որ դատավճիռը պարտադիր կբողոքարկվի։

Հիշեցնենք, որ 2022թ․-ի հուլիսի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ժամանակ մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Արմեն Գրիգորյանն անազատության մեջ էր մայիսի 17-ից։ Նրա առողջական վիճակի վատթարացման մասին նրա պաշտպանը մշտապես բարձրաձայնել է, դիմել, սակայն դատավոր Արուսյակ Ալեքսանյանը անհայտ հիմնավորումներով երկարաձգել է կալանքը։

Ավելի վաղ՝ ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել է, միաժամանակ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար»։