«Արան շատ մեծ կորուստ է, նա եղել է այնպիսի մակարդակի արտիստ, ում հանդիպելուց ես նույնիսկ լարվել եմ»․ Գարիկ Պապոյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Արան շատ մեծ կորուստ է, նա եղել է այնպիսի մակարդակի արտիստ, ում հանդիպելուց ես նույնիսկ լարվել եմ»․ Գարիկ Պապոյան



Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում արտիստին վերջին հրաժեշտը տալու են եկել բազմաթիվ քաղաքացիներ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնի երգիչներ ու դերասաններ. Արամ MP3–ը, Արամեն, Ռազմիկ Ամյանը, Սիրուշոն, Սյուզան Մարգարյանը Սոնան և այլք։

Գարիկ Պապոյանը խոսել է երգչի մասին․

«Մարդիկ կան ովքեր կյանքի ընթացքում որոշակի արժեքներ են թողնում կամ անվան են արժանանանում… Արա Մարտիրոսսյանն իր ապրած կարճ կյանքում էնքան անուն է թողել, որ մարդիկ մի ամբողջ կյանքում չեն թողում:

Արայի կորուստը միայն իր ընկերների ու ընտանիքի կորուստը չի, դա բոլորի կորուստն է: Արան շատ մեծ կորուստ է, որպես երգիչ, բայց նաև համոզված եմ, որ Արայի թողած երաժշտական ժառանգությունը չի ունենա կարճ կյանք:

Արան իմ համար միշտ եղել է մի երգիչ, ում հանդիպելուն ես միշտ երկար եմ սպասել: Նա եղել է այնպիսի մակարդակի արտիստ ում հանդիպելուց ես նույնիսկ լարվել եմ:

Արան եղել է, այն յուրահատուկ մարդկանցից մեկը, ով իմ առանձին փոքրիկ երգարվեստի նկատմամբ բացառիկ ուշադիր է եղել՝ իր խորհուրդներով ու օգնությունով»: