Այսօր երգարվեստի համար շատ nղբերգական օր է.Արամե - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Այսօր երգարվեստի համար շատ nղբերգական օր է.Արամե



Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում արտիստին վերջին հրաժեշտը տալու են եկել բազմաթիվ քաղաքացիներ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնի երգիչներ ու դերասաններ. Արամ MP3–ը, Արամեն, Ռազմիկ Ամյանը, Սիրուշոն, Սյուզան Մարգարյանը Սոնան և այլք։

Երգիչ Արամեն խոսել է ընկերոջ մասին․

«Արայի մասին հիշողությունները միայն լավն են ու պայծառ, որովհետև Արան այնքան կենսուրախ էր, որ իր հետ կապված այլ հիշողություն չես կարող ունենալ:

Այսօր մեզ համար, երգարվեստի համար շատ ողբերգական օր է: Արան փայլուն երաժիշտ է, այսօր 100 հազարավոր մարդիկ ցավ են ապրում, որովհետև կյանքից հեռացավ տաղանդավոր մի մարդ, ով դեռ երկար կարող էր իր երգերը նվիրել երկպագուներին:

Նա զգացնել չէր տալիս մայրիկի կորուստը, և մենք էլ ձգտում էինք շատ դրա մասին չխոսել: Մոր մահից հետո համերգներ է եղել, որոնց ժամանակ նա բարձրանում էր բեմ այնպես, կարծես ոչինչ չի եղել, դա խոսում է նրա պրոֆեսիոնալիզմի մասին»: