Ժասմինի որդին մորից գաղտնի ամուսնության առաջարկություն է արել Եվա Խաչատրյանին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ժասմինի որդին մորից գաղտնի ամուսնության առաջարկություն է արել Եվա Խաչատրյանին




Երգչուհի Ժասմինը հայտնել է, որ իր 26-ամյա որդին՝Միխայիլ Սեմենդուևը, պատրաստվում է ամուսնանալ:

Սեմենդուևը սիրելիին՝ նախկին գեղասահորդուհի Եվա Խաչատրյանին ամուսնության առաջարկություն է արել մորից գաղտնի։ Ավելի ուշ նա երգչուհուն կանգնեցրել է այն փաստի առաջ, որ հարսանիք է պլանավորում։ Ժասմինի որդու հարսնացուն նախկինում գեղասահորդուհի էր, իսկ այժմ աշխատում է լրագրության ոլորտում։



Ժասմինը խոստովանել է, որ նշանադրությունից առաջ չի ճանաչել որդու սիրելիին։ Նրա խոսքով՝ Սեմենդուևն ու Խաչատրյանը հանդիպել են 2023 թվականի օգոստոսի վերջին։ Երգչուհին նշել է, որ օգնում է երիտասարդ զույգին նախապատրաստվել ընտանեկան կյանքին, հայտնում է Gazeta-ն։

«Պետք է ապրել մինչև հարսանիք, գեղեցիկ Նշանադրություն անել, մեր ավանդույթներով խնամի լինել։ Ես ևս երկու երեխա ունեմ, ուզում եմ, որ նրանք իմանան մեր ավանդույթները, լեռնային հրեաների ավանդույթներ»,-պատմել է երգչուհին։

Ժասմինը նախատեսում է հաջորդ շաբաթ շիդուխ (խնամականչ) կազմակերպել։ Այնուհետև տեղի կունենա նշանադրության արարողություն, որտեղ զույգը պաշտոնապես կհաստատի ամուսնանալու իրենց ցանկությունը, և նրանց ծնողները կկազմեն փաստաթուղթ, որը ցույց կտա, թե ինչպես են ապահովելու երիտասարդ ընտանիքը և որքան գումար է ծախսելու յուրաքանչյուր կողմը հարսանիքի համար:



Երգչուհու երկրպագուները նշել են, որ ապագա հարսը շատ նման է Ժասմինին։ Նա խոստովանել է, որ իրեն շոյված է զգում այս համեմատության համար։ «Անկեղծ ասած, Եվան շատ գեղեցիկ աղջիկ է, ուստի շատ հաճելի է, որ այդպես են ասում: Նա շատ քաղցր, լավ, բարի աղջիկ է, սիրում է իմ որդուն, իմ տղան սիրում է նրան: Էլ ի՞նչ է պետք մայրիկին: Նրանք սազում են միմյանց, և ես կարող եմ միայն աջակցել նրանց»,- ասել է Ժասմինը։

Եվա Խաչատուրյանն արդեն ավարտել է իր մարզական կարիերան և այժմ սովորում է «Օստանկինո» կինոյի և հեռուստատեսության դպրոցում՝ միաժամանակ զբաղվելով ձիասպորտով։ Բացի այդ, նա «Ալեֆ» երիտասարդական կազմակերպության անդամ է։