Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը․ ԼՐԱՑՎԱԾ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը․ ԼՐԱՑՎԱԾ




Երևանի Հանրապետության Հրապարակում՝ դեկտեմբերի 19-ին հանդիսավոր արարողությամբ վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը։

Հանդիսավոր արարողությանը բեմում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հնչում են Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունները: Ծրագիրն էլ ավելի գունեղ են դարձնելու «Բարեկամություն» անսամբլի սաները, ինչպես նաև «Swag Art School»-ի երեխաները:

Երեկոյին ներկա են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ քաղաքացիներ։

Լույսերի վառվելն ուղեկցվեց տոնական հրավառությամբ: