Աչքներս չռած նայում էինք… Արսեն Սաֆարյանը`Արա Մարտիրոսյանի մահվան և իրենց ընկերության մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աչքներս չռած նայում էինք… Արսեն Սաֆարյանը`Արա Մարտիրոսյանի մահվան և իրենց ընկերության մասին


Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում արտիստին վերջին հրաժեշտը տալու են եկել բազմաթիվ քաղաքացիներ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնի երգիչներ ու դերասաններ. Արամ MP3–ը, Արամեն, Ռազմիկ Ամյանը, Սիրուշոն, Սյուզան Մարգարյանը Սոնան և այլք։

StarNews-ը խոսեց երգիչ Արսեն Սաֆարյանի հետ։

Վերջին անգամ ե՞րբ եք խոսել Արայի հետ։

Մեզ պետք չէր հանդիպել, որ իրար զգայինք, իրար հիշեինք, իրար հարգեինք, վերջին անգամ Մոսկվայում ենք հանդիպել:Մեր աշխատանքային ուղղությունները մի փոքր այլ էին, չէինք խաչվում, բայց դա չէր կարևորը, կարևորը այն էր, որ միասին անցած ճանապարհ ունենք, ինձ համար միշտ կարևոր էր,թե հիմա ինչ նոր երգով պիտի զարմացնի:

Մայրիկը մահը երգչի կյանքում․․

Չեմ կարող ասել, չեմ ուզում այդ մասին, երևի ինչ որ բաներ կար, որ իրենց տանջում էր, չգիտեմ, բայց միևնույն է՝ կարևորը մնում է այն, որ պիտի ապրես, որ պիտի լինես, այսօր շատ տխուր է, որ ինքը չապրեց:

Որն է աառաջին երգը, որ հիշում եք։

Առաջին երգը ես հիշում եմ 96-97 թվականին, երբ առաջին անգամ ծանոթացել ենք, երբ ինքը դաշնամուրի նվագակցությամբ երգում էր ու մենք աչքներս չռած նայում էինք:

Ո՞րն էր նրա կատարմամբ ամենասիրելի երգը։

Վերջին շրջանում իմ համար ամենասիրած երգը «Կարևոր մի խոսքն է»: