Սիրտը բաց էր, էդ բաց լինելն իրեն շատ խանգարեց… Արամոն`Արա Մարտիրոսյանի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սիրտը բաց էր, էդ բաց լինելն իրեն շատ խանգարեց… Արամոն`Արա Մարտիրոսյանի մասին




Սիրված երգիչ Արա Մարտիրոսյանին մտերիմները, ընկերներն ու երկրպագուները վերջին անգամ ճանապարհեցին Արամ Խաչատրյան համերգասրահից՝ ծափահարություններով ու նրա «Հերիք է սիրտ» երգի ներքո:

Երգիչը կյանքից հեռացել էր դեկտեմբերի 15-ին՝ սրտի կանգի հետեւանքով: Նրա մահից 40 օր առաջ մահացել էր մայրը, ինչը ընկերների խոսքով՝ ծանր էր ազդել նրա՝ առանց այն էլ հիվանդ սրտի վրա:


Խոսելով Արային մասին երգիչ Արամոն ասաց․

«Արայի հետ մեր ծանոթությունը եղել է Երգի թատրոնում, եթե չեմ սխալվում 95 թիվն էր, դրանից հետո մեր ինտենսիվ հանդիպումները եղան Պիոներ ակումբում:

Արայի մասին մի բան ասեմ` ֆանտաստիկ տեմբռ ուներ Արան և բացառիկ պրոֆեսիոնալ էր երգի մեջ, շատ երաժշտական ու ճկուն էր, ըստ իս` այս տեսակի ձայն մենք չունենք, ցավոք սրտի ինքը ֆիզիկապես հեռացավ մեզնից, բայց մնացին այն երգերը, որոնք մեր հանրությունը լսելու է:

Գործ են արել Արան ու Հայկոն, որ հանրությունը միշտ լսելու են, իրենք ֆիզիկապես չկան, բայց իրանց միշտ լինելու են մեզ հետ:

Ինքը շատ նվիրված ու բաց էր ու էտ բաց լինելը իրան խանգարում էր, սիրտը շատ բաց էր, ուներ բացառիկ հումոր, շատ մվիրված էր և աշխատանքին, և ընկերությանը և երաժշտությանը: Ինքը կիսատ ոչինչ չէր անում: նա ուրիշ ձայն ուներ:

Ինքը ինքնամփոփ էր, լինում էր, որ մտնում էր իր կաղապարի մեջ, ինքը առանձնանում էր իր մեջ, ինքն իր հետ կռիվ էր տալիս, ինչքան ես փորձել եմ իրեն ճանաչել»:

Արա Մարտիորոսյանի կյանքը կարճ էր, նա ֆիզիկապես հեռացավ ընդամենը 46 տարեկանում, բայց մնաց իր երգերով ու սիրված կերպարով: