Տաթև Ասատրյանը, Արամ MP3-ը և ուրիշներ արտասվում էին… Ծափահարություններով հրաժեշտ`սիրված երգիչ Արա Մարտիրոսյանին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տաթև Ասատրյանը, Արամ MP3-ը և ուրիշներ արտասվում էին… Ծափահարություններով հրաժեշտ`սիրված երգիչ Արա Մարտիրոսյանին



Սիրված երգիչ Արա Մարտիրոսյանին մտերիմները, ընկերներն ու երկրպագուները վերջին անգամ ճանապարհեցին Արամ Խաչատրյան համերգասրահից՝ ծափահարություններով ու նրա «Հերիք է սիրտ» երգի ներքո:

Երգիչը կյանքից հեռացել էր դեկտեմբերի 15-ին՝ սրտի կանգի հետեւանքով: Նրա մահից 40 օր առաջ մահացել էր մայրը, ինչը ընկերների խոսքով՝ ծանր էր ազդել նրա՝ առանց այն էլ հիվանդ սրտի վրա:

Հրաժեշտի արարողությանը ներկա են եղել Արայի գործընկերները, դերասաններ, բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքացիներ, ինչպես նաև նրա երկրպագուները:

Արա Մարտիորոսյանի կյանքը կարճ էր, նա ֆիզիկապես հեռացավ ընդամենը 46 տարեկանում, բայց մնաց իր երգերով ու սիրված կերպարով: