Ջենիֆեր Լոպեսը ամանորյա տարբեր կերպարներ է փորձում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ջենիֆեր Լոպեսը ամանորյա տարբեր կերպարներ է փորձում



Ջենիֆեր Լոպեսը ամանորյա տարբեր կերպարներ է փորձում։ 54-ամյա գերաստղը Instagram-ի իր էջում հայելային սելֆիների շարք է տեղադրել՝ ցուցադրելով Մագդա Բուտրիմի ձիգ օձիքով կարմիր տրիկոտաժե կաքսի- զգեստը:



Երկար թեւերով մարմինը գրկող զգեստը առանձնանում է հատուկ վարդազարդ աքսեսուարով։ Նա լուսանկարը մակագրել է պարզ կարմիր սրտի սմայլիկով:

Լոպեսի տոնական տեսքը ստեղծել են Ռոբ Զանգարդի և Մարիել Հան դուետը, իսկ մազերի վրա աշխատել է Լորենցո Մարտինը։ «Չեմ հագենա Սուրբ Ծնունդից»,- գրել է Ջեյ Լոն իր տոնական կերպարի լուսանկարի վերևում։



The Hustlers-ի աստղը վերջերս իր ամուսնու՝ Բեն Աֆլեքի հետ Սուրբ Ծննդյան շքեղ երեկույթ է կազմակերպել, որին մասնակցել են հայտնի մարդիկ, այդ թվում՝ Մարգո Ռոբին, Մայքլ Բ. Ջորդանը, Լիլի Ռեյբը և Ջենիֆեր Լյուիսը: Մի պահ Լյուիսն ու Լոպեսը նույնիսկ սկսել են երգել, ինչը ոգեշնչել է երեկույթի մնացած անդամներին երգեր երգել մինչև ուշ գիշեր: