Աստղիկ Սաֆարյանի կերպարը՝ քրոջ հարսանիքին, որը տեղի է ունեցել Լոնդոնում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղիկ Սաֆարյանի կերպարը՝ քրոջ հարսանիքին, որը տեղի է ունեցել Լոնդոնում



Օրերս Լոնդոնում կայացել է երգչուհի Աստղիկ Սաֆարյանի քրոջ՝ Համեստի հարսանիքը։ Աստղիկը հանդես է եկել որպես հարսանքույր եւ ներկայացել շքեղ կերպարով։ Երգչուհին ընտրել է բաց կապույտի եւ սպիտակի համադրությունը։ Աստղիկը կրել է մինչեւ հատակը հասնող կիպ զգեստ՝ զարդարված հուլունքներով՝ այդ թվում ուսերի հատվածում։ Կերպարը նա համադրել է արծաթագույն ապարանջաններով եւ կապույտ ականջօղերով, իսկ ամենահետաքրքիը եղել է անգլիական ոճի գլխազարդը։


Երգչուհին Instagram-ում կիսվել է հարսանիքի օրվա կադրերով՝ հրապարակելով լուսանկարներ ընտանիքի անդամների հետ։
«Իմ սիրելիների՝ հայ-անգլիական հարսանիքը Լոնդոնում։ Դա կախարդական հեքիաթի էր նման»,-հրապարակումը մակագրել է Աստղիկը։