ՀՖՖ նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՀՖՖ նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը




Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) հերթական ժողովի ընթացքում տեղի ունեցավ ՀՖՖ նախագահի ընտրությունները։

ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել էին երկու թեկնածու՝ ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը։ Մելիքբեկյանի թեկնածությունն առաջադրել էր «Անի» ֆուտբոլային ակումբը, իսկ Օզբիլիզինը՝ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը։

ՀՖՖ-ն ունի 25 անդամ, որոնք էլ ընտրեցին ֆեդերացիայի նախագահին։

ՀՖՖ նախագահի ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը՝ գործող նախագահը։

Այսպիսով, Արաս Օզբիլիսն ստացավ 3 կողմ ձայն, Արմեն Մելիքբեկյանը՝ 2 կողմ ձայն:

ՀՖՖ-ի նոր ղեկավարն ընտրվեց առաջիկա 4 տարվա համար։


ՀՖՖ 25 անդամներից 2-ը՝ «Նոա» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբները չէին ներկայացել ընտրությանը։

«Կար 3 դեմ ձայն, բայց ուզում եմ ասել, որ ՀՖՖ-ն պատրաստ է համագործակցել բոլոր ակումբների հետ, պահպանել հավասարության սկզբունքը և կցանկանայի որոշակի քայլեր տեսնել նաև այդ ակումբների կողմից»-․ իր ելույթում ասաց՝ Արմեն Մելիքբեկյանը։

Մելիքբեկյանը նախորդ անգամ ֆեդերացիայի նախագհ էր ընտրվել 2019 թվականի դեկտեմբերին՝ այս պաշտոնում փոխարինելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։