Հանրահայտ Վարդանյան եղբայրները հանդես եկան ամանորյա կրկեսային շլացուցիչ շոու-ծրագրով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հանրահայտ Վարդանյան եղբայրները հանդես եկան ամանորյա կրկեսային շլացուցիչ շոու-ծրագրով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ



Ուզո՞ւմ եք հայտնվել կախարդանքի եւ հեքիաթների աշխարհում, ուրեմն ժամանակն է դիտելու «MAGIC CRYSTAL»-ը՝ Վարդանյան եղբայրների Ամանորյա կրկեսային նոր շոու-ծրագիրը։

Ակրոբատներ Վարդանյան եղբայրներից բացի հետաքրքիր համարներով հանդես եկան կրկեսի այլ աստղերը եւս՝ ձեռնածուներ, ծաղրածու, տրապիզիստներ, լարախաղաց, դանակ նետողներ և աճպարարներ։ 

 «MAGIC CRYSTAL» (« Կախարդական բյուրեղ») շոուն հագեցած եւ գունեղ է շոու է, ուր ներկայացվում է մի քաղաքի պատմություն, որտեղ բյուրեղն իրենց երջանկության հիմքն է, բայց մի օր հարկավոր է լինում պայքարել դրա համար։ 


Պատմությունը բյուրեղապակյա քաղաքի բնակիչների հետ պատահում է Ամանորի գիշերը։ Չար կախարդը գողանում է կախարդական բյուրեղը, որը մարդկանց տոնական տրամադրություն է բերում։ 

Այս քաղաքի երկու բնակիչներ՝ մնջախաղացը և բարի կախարդը մեկնում են վտանգավոր ճանապարհորդության, որ վերադարձնեն երջանկությունը բոլոր բնակիչներին և փրկեն տոնը:

Կրկեսային ցուցադրությունները կլինեն «Հրազդան» մարզադաշտի մոտ ՝ դեկտեմբերի 22-ից մինչև հունվարի 7-ը, ամեն օր ժամը 14:00-ին և 18:00-ին.։



EXCLUSIVElife.am-ը ներկա է գտնվել Վարդանյան եղբայրների Ամանորյա կրկեսային նոր շոու-ծրագրին և ներկայացնում է բացառիկ ֆոտոռեպորտաժ։


















































Լուսանկարները՝ Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ