Շքեղ «անտի-հոթել» Chopard՝ գերհարուստների համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շքեղ «անտի-հոթել» Chopard՝ գերհարուստների համար




Շքեղ զարդեր եւ ժամացույցներ արտադրող Chopard-ը Փարիզի սրտում «անտի-հոթել» է բացել, որը նորություն է Ֆրանսիայի մայրաքաղաքի աճող հյուրընկալության կատեգորիայում, հայտնում է CNN-ը։

Բրենդի պատմության մեջ առաջին հյուրանոցային նախագծի մասին շատ բան՝ սկսած անունից (1 Place Vendôme), մինչեւ անսովոր շքեղություն ու գովազդի բացակայություն, առաջին հայացքից արտասովոր են թվում:

Հյուրանոցը, որը զբաղեցնում է շքեղ Վանդոմ հրապարակում գտնվող Chopard բուտիկի վերին հարկերը, նաեւ աչքի է ընկնում իր ներկայությունը ազդարարող բրենդային ցուցանակների նկատելի բացակայության պատճառով: Այսօրվա ամենացանկալի ապրելակերպը՝ «հանգիստ շքեղությունն է»։ Բայց այն նաեւ կյանքի է կոչում շքեղության աշխարհի ամենակարեւոր մարքեթինգային միտումներից մեկը՝ գաղտնի մեկնարկը:



«Մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ արտադրանքի թողարկմանը հաջորդում են մեծ մարքեթինգային արշավն ու մեծամասշտաբ իրադարձությունը։ Մենք ուզում էինք այլ բան անել... շատ միտումնավոր»,-CNN-ին տված հարցազրույցում ասել է Կարլ-Ֆրից Շեֆելեն՝ Շոյֆել ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչը, որը Chopard-ի սեփականատերն է 1963 թվականից:

«Գնալով շատանում են այն հաճախորդները, որոնք ձգտում են բացառիկության եւ գաղտնիության»,-հավելել է ծրագրի խորհրդատու Դիդիե Լե Կալվեսը,-«Մենք ցանկանում էինք ստեղծել կիսամասնավոր հյուրանոց, որը կդառնար ընտանեկան գեղեցիկ հանգստավայր»:

«Անտի-հյուրանոց»՝ գերհարուստների համար



Գլխավոր կապույտ դռների միջով անցնելուց եւ կռած երկաթե դարպասները բացելուց հետո, որոնք զարդարված են Chopard-ի շեղ «C» տառով, հյուրերը մտնում են բարձր առաստաղով ճեմասրահ, որտեղ նրանց դիմավորում է հյուրանոցի սպասավորը: Ընդունելության սեղան կամ հյուրերի հերթեր չկան։ Պարզապես՝ 18-րդ դարի քարե մոնումենտալ բուխարի, մեծ սանդուղք եւ, որպես հյուրանոցի ժառանգության վառ ապացույց՝ նկարիչ Ժան-Միշել Օթոնիելի հսկայական իլյուստրացիան:

Փոխարենը, գրանցումը կատարվում է երկրորդ հարկի փոքրիկ սեղանի շուրջ, որտեղ ընդհանուր տարածքները կառուցված են առանձնատան ոճով։

Նույն հարկում է գտնում նաեւ հյուրանոցի զարդերից մեկը՝ «Ձմեռային այգին»՝ բնական լույսով ողողված ապակե տանիքով հյուրասենյակը։



Դիզայներ Պիեռ-Իվ Ռոշոնի կողմից շենքի վերջին վերանորոգումը տեւել է չորս տարի: Քանդվել են պատերը, բարձրացվել առաստաղները, իսկ սենյակների թիվը կրկնակի կրճատվել է, ինչի արդյունքում ստեղծվել է 10 սյուիտ եւ հինգ հյուրասենյակ։ Chopard-ի համանախագահ եւ գեղարվեստական ​​ղեկավար Քերոլայն Շեֆելեի կողմից նախագծված Paraiba լյուքս համարը (անվանվել է Precious Lace Paraiba տուրմալինե վզնոցի պատվին) զարդարված է արեւադարձային ոճով ասեղնագործություններով:

Բայց Chopard-ի վեցերորդ հարկում գտնվող բնակարանները մեկ քայլ առաջ են շքեղությունից: Ոսկեզօծ լյուքս համարը ներառում է բյուրեղյա ջահեր (որոնք կախված են 17 ոտնաչափ առաստաղից), մարմարե բուխարի եւ Վերսալյան ոճի մեծ մահճակալ: Գները սկսվում են 14000 եվրոյից (մեկ գիշերվա համար)։ Սովորական համարները՝ սկսած 1400 եվրոյից։