«Նշանակալի ավանդ ունեք հայ երգչախմբային արվեստի զարգացման գործում». ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հովհաննես Չեքիջյանի 95-ամյա հոբելյանի առիթով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Նշանակալի ավանդ ունեք հայ երգչախմբային արվեստի զարգացման գործում». ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հովհաննես Չեքիջյանի 95-ամյա հոբելյանի առիթով




ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի 95-ամյա հոբելյանի առիթով:

Ուղերձում ասվում է.

«Մեծարգո մաեստրո,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 95-ամյա հոբելյանի առիթով:

Ձեր ողջ կյանքն ու աշխատանքային գործունեությունը երաժշտարվեստին անմնացորդ նվիրումի փայլուն դրսևորում են, իրական մտավորականի կերպարի արտացոլում:

Իբրև արժանավոր արվեստագետ՝ Դուք Ձեր նշանակալի ավանդն ունեք հայ երգչախմբային արվեստի զարգացման գործում:

Ձեր գործունեությունն ուսանելի է բոլորի համար։ Տարիներ շարունակ Դուք և Ձեր գլխավորած Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն աշխարհի լավագույն բեմահարթակներում արժանապատվորեն ներկայացնում եք հայ երգչախմբային արվեստը:

Հայաստանի ազգային հերոս, մեծ հայ,

Սիրելի մաեստրո,

Ուրախ եմ, որ այսօր ողջ եռանդով շարունակում եք աշխատել: Վերստին շնորհավորելով հոբելյանի առիթով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք»: