«Պռեգոմեշի» տղամարդկանց հավաքածուի շնորհանդեսը․ երեկոյի ընթացքում վաճառված զարդերի հասույթը ուղղվել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Պռեգոմեշի» տղամարդկանց հավաքածուի շնորհանդեսը․ երեկոյի ընթացքում վաճառված զարդերի հասույթը ուղղվել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին




«Պռեգոմեշի» առաջին մեծ հավաքածուն՝ տղամարդկանց համար։ Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, փակ շնորհանդեսի շրջանակում Սիրուշոն ներկայացրեց իր՝ բրենդային զարդերի նորույթը: Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաեւ աճուրդ, որի հասույթը փախանցվելու է Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին։

Միջոցառման հանդիսավարը Ներսես Ավետիսյանն էր, որը երգչուհու հետ միասին ներկայացրեց շքեղ նմուշների բացառիկ օրինակները։ Ինչպես նշում է Սիրուշոն՝ վերջին տարիներին բրենդը շատ ձեռքբերումներ է ունեցել, որոնք արժանի էին նշելու, սակայն, հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը, զերծ են մնացել միջոցառումներ կազմակերպելուց։



«Ամեն դեպքում, սա այս շրջանում մեր առաջին նման միջոցառումն է…»,-հավելեց նա։

Զարդերի նոր հավաքածուն, հատկապես, ոգեւորել է «Պռեգոմեշի» հավատարիմ հաճախորդներին, որոնք միշտ անհամբերությամբ են սպասում բրենդի նորույթներին։ Նրանք՝ մոտ 200 հրավիրված հյուրերի շարքում էին։



Երեկոյի ամբողջ ընթացքում եղել է հայկական «Օսկի» ջինի հյուրասիրություն։

Տղամարդկանց հավաքածուն բաղկացած է 25 զարդանմուշներից եւ չնայած՝ ընդամենը 3 օր է եղել վաճառքում, որոշներն արդեն, գրեթե, սպառվել են:



Նշենք, որ վերջին տարիներին «Պռեգոմեշին» հաջողվել է դառնալ հայկական ամենաշատ վաճառված զարդերի բրենդը ու սիրվել ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ երկրի սահմաններից դուրս։