Երգիչ Էդվարդ Կարսյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երգիչ Էդվարդ Կարսյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել




Երգիչ ԷդուարդԿարսյանը ներկայացրել է իր նոր աշխատանքը։ Երիտասարդ կատարողը ներկայացրել է իր նոր երգը։

Երգի խոսքերի հեղինակը Անիտա Հախվերդյանի, գործիքավորումը Դավիթ Բադալյանի /TOKIONINE/, Mix/Mastering - Travis Ference։

EXCLUSIVElife.am-ի հետ զրուցում Էդվարդը ասաց, որ սովորում է ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետում:

Ստեղծագործում է փոփ և փոփ-ռոք ժանրերում: Հաճախ զբաղվում է մոդելինգով, նաև հաճախում է մարզասրահ:

«7 տարեկանից սովորել եմ երաժշտական դպրոցում որտեղ 4 տարի հաճախել եմ դաշնամուրի դասընթացների, 3 տարի երգել եմ երգչախմբում, 5 տարի սովորել և ավարտել եմ հարվածային գործիքների բաժինը: Տիրապետում եմ քսիլոֆոն, մարիմբա, վիբրոֆոն և հարվածային կոմպլեկտին: 4 տարի նվագել եմ «Սայաթ - Նովայի» անվան երաժշտական դպրոցի փողային նվագախմբում որպես թմբկահար (drums):

Ավարտելով երաժշտական դպրոցը 2 տարի հաճախել եմ վոկալի անհատական դասընթացների և գտել իմն այս կյանքում»:

Էդվարդը մասնակցել է նաև  «Հայ Երգիչ» երգի մրցույթին:

«Երաժշտությունը ամենակարևոր դերն է խաղում իմ կյանքում, առանց որի` հատկապես առանց երգելու, ես իմ տեղը չեմ գտնում այս կյանքում: Սովորելով վոկալ և տարբեր գործիքներ, ես ինձ զգում եմ ավելի ինքնավստահ ու լիարժեք. մեկ օր անգամ չեմ պատկերացնում իմ կյանքը առանց երաժշտության:

Հիմնական ուժերս փորձում եմ կենտրոնացնել սեփական ստեղծագործությունների ստեղծման ուղղությամբ: Երգում եմ նաև քավրներ ու տեղադրում սոցիալական հարթակներում: Մայիսին թողարկեցի իմ առաջին երգը, որը կոչվում է «Դու Կաս»: Սա իմ առաջին հեղինակային ստեղծագործությունն է, որը գրել եմ 17 տարեկանում, սակայն վերջին տարիների ընթացքում առիթ չի եղել հրապարակել այն: Ահա վերջապես եկավ այն պահը, երբ զգացի, որ պատրաստ եմ դրան»:

Խոսելով վերջին երգի մասին Էդվարդը ասաց․

«Երգը սիրո մենախոսություն է` հիշողությունների ու կարոտի շուրջ մտորումների մասին: Ամեն մարդ, եթե երբևէ սիրել է ինչ-որ մեկին, ապա այս երգը լսելիս մի պահ իրեն է պատկերացնում որպես այդ սիրո պատմության հերոս:

Անչափ շնորհակալեմ Անիտա Հախվերդյանին, որ կարողացավ ներթափանցել իմ հոգու մեջ ու գրել այդքան պարզ, բայց միաժամանակ խորը բառեր, որոնք հասանելի են ցանկացած ունկնդրի»:

Խոսելով  նպատակների և ցանոկւթյունների մասին երգիչը ասաց․ «Իմ նպատակն է դառնալ բարձրակարգ երգիչ ու երաժիշտ, մասնակցել մեծ երաժշտական նախագծերի և մրցույթների, գտնել իմ ուրույն տեղը երաժշտական ասպարեզում, դառնալ հայտնի, տարբերվող ու յուրօրինակ արվեստագետ»:

Ներկայացնում ենք երգչի նոր ֆոտոշարքը․