Տոնածառը զարդարում ենք Բարբիի ոճով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տոնածառը զարդարում ենք Բարբիի ոճով



Բարբիի ամառը, գուցե, ավարտվել է, բայց «բարբիմանիան» շարունակվում է եւ իր տեղն է գտնում ամանորյա դեկորում:



Եթե ​​դուք ձեզ նույնքան համարձակ եք համարում, որքան Մարգո Ռոբիի խորհրդանշական կերպարը, ընտրեք տաք վարդագույն ծառ՝ ոսկե եւ սպիտակ շեշտադրումներով:



Այս վարդագույն տոնածառը մաստակի է նման: Melodrama-ի հեղինակն օգտագործել է ռետրո գունապնակ, ապակե զարդեր եւ ձեռագործ տոնածառ՝ ոգեշնչված այդ ժամանակաշրջանի ամանորյա բացիկների նկարազարդումներով:



Մոռացեք դասական կարմիրն ու կանաչը, վարդագույնն այս Ամանորի ամենահայտնի գույնն է, որը պետք է գերակշռի դեկորի մեջ:



Դիզայներ Ռամոնը Instagram-ում ցուցադրել է Բարբիի ոճով հետաքրքիր տոնածառի տարբերակ։

Սեւ եւ սպիտակ երանգների գծավոր ժապավենը հրաշալիորեն փոխարինում է Բարբիի լողազգեստին, իսկ տաք վարդագույն թավշյա ժապավենն այնքան երկար է, որ Բարբին ինքն էլ այն կհավաներ: