ՔՊ–ականներն առաջարկում են քրեական ենթամշակույթ քարոզող ֆիլմերը հեռարձակել կեսգիշերն անց - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՔՊ–ականներն առաջարկում են քրեական ենթամշակույթ քարոզող ֆիլմերը հեռարձակել կեսգիշերն անց




ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսօր շրջանառության մեջ են դրել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների հեռարձակման ժամային սահմանափակում նախատեսող օրենքի նախագիծը: 

Տեղեկությունը հրապարակվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ֆեյսբուքյան էջում։

«Այդ ֆիլմերն ու հաղորդումներն այսուհետ հեռուստատեսությամբ կարող են հեռարձակվել միայն 00:00-06:00-ն: Սա առաջին քայլն է այդ ուղղությամբ, հետագայում նաև չի բացառվում սահմանափակումներ, ինչպես նաև հարկային հավելյալ բեռ և այլ օրենսդրական սահմանափակումներ նախատեսվեն նման նյութեր պատրաստող կազմակերպությունների նկատմամբ»,– նշված է հայտարարության մեջ:

Նախագծի հեղինակները հեռուստաընկերություններին և կինոարտադրությամբ զբաղվող կազմակերպություններին կոչ են անում հրաժարվել նման արտադրանքից, որպեսզի այդ բարքերը չքարոզեն հասարակությունում: