Ուզում են գեղավարի կարգով հարցերը լուծել, դիմելու ենք մինչև Եվրոպական դատարան. Գոյ թատրոնի գեղարվեստական ղեկավար. ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ուզում են գեղավարի կարգով հարցերը լուծել, դիմելու ենք մինչև Եվրոպական դատարան. Գոյ թատրոնի գեղարվեստական ղեկավար. ՏԵՍԱՆՅՈՒԹ




Գոյ թատրոնի՝ Սունդուկյանի անվան թատրոնին միացնելու, Գոյ թատրոնի տնօրենին աշխատանքից ազատելու որոշումների դեմ բողոքներով մինչև Եվրոպական դատարան հասնելու ենք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը։

«Ուզում են գեղավարի կարգով հարցերը լուծել։ Մենք դիմել ենք օրենսդիր մարմին, հիմա իրենք խոչընդոտում են օրենքի աշխատանքին։ Աշխատանքից ազատելու հիմքը նախորդ տարի պլանի թերակատարումն էր, որն այս տարի կատարվել է։ Հիմա մենք նախարարի ու փոխնախարարի հրաժարականներն ենք պահանջում։ Իրենք պիտի ծառայեն թատրոնին, որպեսզի թատրոնը կարողանա լավ աշխատի։ Նրանք արդեն մեկ տարի է՝ մեզ խանգարում են։ Իրենք շատ վատ են ծառայում, իրենք մեր աշխատանքին խանգարում են»,- նշեց նա։

Սահակյանը պատմեց, որ ազատման հիմքերից է այն, որ բաց թատրոնում չի պահպանվել հրդեհաշիջման կանոնները. «Աբսուրդ է, ամեն լծակ իրենց ձեռքն է»։

Նա նշեց, որ թատրոնի կոլեկտիվը պատրաստվում է դիմել նաև Հայաստանում տարբեր երկրների դեսպանատներին։