Քիմ Քարդաշյանի Սուրբ Ծննդյան շքեղ երեկույթը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քիմ Քարդաշյանի Սուրբ Ծննդյան շքեղ երեկույթը




Քարդաշյան-Ջեններ ընտանիքը նշել է Սուրբ Ծնունդը եւ հետեւորդների հետ կիսվել միջոցառման պահերով։

Տոնակատարությունը բավական մեծամասշտաբ է եղել։ Միջոցառումը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Կալաբասաս քաղաքում, որտեղ ցուրտ չի լինում, սակայն դա չի խանգարել ընտանիքին կեղծ ձյունով ծածկել Քիմ Քարդաշյանի տան ողջ տարածքը։

Քիմ Քարդաշյանն իր ընտանիքի Սուրբ Ծննդյան ամենամյա երեկույթը վերածել էր ձմեռային հրաշքի։

Քրիս Ջենները, Քորթնի Քարդաշյանը, Քլոե Քարդաշյանը, Քենդալ Ջենները, Քայլի Ջենները եւ մյուսները Սուրբ Ծննդյան նախօրեին ամբողջ գիշեր պարել են գեղեցիկ հանդերձանքներով: Քույրերը, ինչպես միշտ, եղել են ցնցող տոնական կերպարներով։

Իսկ Քիմ Քարդաշյանն ու Փերիս Հիլթոնը սահնակով սահել են ձնառատ բլուրով։